Մատչելիության հղումներ

Արցախից 9 բուժառուներ տեղափոխվել են Հայաստան


Այսօր Արցախից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Ադրբեջանն արդեն 9 ամիս է փակել է Լաչինի միջանցքը։ Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, հունիսի 15-ից անցակետ է տեղադրել, արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը և հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 12-ը ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտել Լեռնային Ղարաբաղ։ Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի կառավարության հումանիտար օգնությունն ադրբեջանական Աղդամի ճանապարհով մտավ Ստեփանակերտ։

XS
SM
MD
LG