Մատչելիության հղումներ

Շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով. պետնախարար


Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ միաժամանակ առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները:
«Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում, այդ ամենին գումարվում են նաև սոցիալական ցանցերի ամենատարբեր հարթակներում պետության հասցեին հնչող քննադատությունները, բոլոր խնդիրների լուծման «գիտակների» մեկնաբանություններն ու առաջարկությունները, միասնականության կոչերին զուգահեռ արվող պառակտման փորձերը, համաժողովրդական համառ ու դժվարին այս պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարությունները:
Բարեբախտաբար ժողովուրդը հասկանում է, որ հայրենիքի պահպանությունը և պաշտպանությունը թեև դժվար, բայց պատվաբեր գործ է, որի համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համբերատարությունը, տոկունությունը, համառությունը, պատվախնդրությունը», - գրել է նա՝ առանց հստակեցնելու կոնկրետ ինչ մեղադրանքներն ու քննադատությունները նկատի ունի:
Նա նաև շեշտել է՝ առայժմ ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում են քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG