Մատչելիության հղումներ

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2,1 հազարը


Մարոկկո - Երկրաշարժի պատճառած ավերածությունները Մարակեշում, 10-ը սեպտեմբերի, 2023թ.
Մարոկկո - Երկրաշարժի պատճառած ավերածությունները Մարակեշում, 10-ը սեպտեմբերի, 2023թ.

Ավերիչ երկրաշարժից հետո Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են չորս «բարեկամ երկրներից»՝ Իսպանիայից, Կատարից, Մեծ Բրիտանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից օգնություն ընդունելու պատրաստակամության մասին:

Շատ երկրներ օգնություն էին առաջարկել երկրաշարժից տուժած այդ երկրին, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությունը:

Վերջին տվյալներով՝ Մարոկկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 հազար 122 մարդ, ևս 2 հազար 421-ը վիրավորվել է։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG