Մատչելիության հղումներ

Արցախի նախկին նախագահները, Կաթողիկոսն ու Արցախի թեմի առաջնորդը շնորհավորել են Սամվել Շահրամանյանին


Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արցախի նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ նրանք իրենց սատարումն են հայտնել նորընտիր նախագահին, որը պաշտոնը ստանձնել է այս դժվարին ժամանակահատվածում։

Նրանք հաջողություն են մաղթել եղած մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու գործում։

Արցախի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ, այսօր նա ստանձնել է պաշտոնը։

Եվրամիությունը, իր հերթին, ավելի վաղ հայտարարել է, որ չի ճանաչում Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը։

XS
SM
MD
LG