Այսօր լրացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի մահվան առաջին տարելիցը:
Թագուհին վախճանվեց 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում՝ Բալմորալի նստավայրում, 98 տարեկան հասակում: Եղիսաբեթ երկրորդը 70 տարի է գահակալել:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ներկայիս միապետը՝ Չարլզ երրորդը հանդես է եկել հպատակներին և աշխարհին հասցեագրված պաշտոնական ուղերձով:
«Հանգուցյալ թագուհին առհավետ իր տեղն է գրավել մարդկանց սրտերում և պատմության մեջ։ Նորին մեծության մահվան և իմ գահակալման առաջին տարելիցին մենք մեծ սիրով ենք հիշում նրա երկարամյա կյանքը, նրա մատուցած ծառայությունը և այն ամենը, ինչ նա նշանակում է մեզնից շատերի համար», - ասել է թագավորը:
Ուելսի արքայազն և թագաժառանգ Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը Չարլզ երրորդ թագավոր հռչակվեց Եղիսաբեթ երկրորդի մահվան օրը: Նրա պաշտոնական թագադրությունը տեղի ունեցավ 2023 թվականի մայիսի 6-ին: