Մատչելիության հղումներ

Վեսթմինսթերյան աբբայությունում ավարտվել Է Եղիսաբեթ Երկրորդի պետական ​​հուղարկավորությունը


Լոնդոնի կենտրոնում գտնվող Վեսթմինսթերյան աբբայությունում ավարտվել է Եղիսաբեթ II թագուհու պետական հուղարկավորությունը, որին ներկա են եղել հարյուրավոր օտարերկրյա առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հարգանքի տուրք մատուցելու համար Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենաերկարակյաց միապետին:

Հուղարկավորությամբ ավարտվում է 10-օրյա ազգային սուգը, և սպասվում է, որ սգո թափորին Լոնդոնի փողոցներում կհետևեն հարյուր հազարավոր մարդիկ։ Այդ կապակցությամբ մոտ 36 կիլոմետրանոց պատնեշներ են կանգնեցվել։

Թագուհու աճյունը կամփոփվի Վինձորի ամրոցի տարածքում գտնվող թագավոր Ջորջ Վեցերորդի մատուռում:

96-ամյա Եղիսաբեթ Երկրորդը վախճանվել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում սեպտեմբերի 8-ին։ Նրան գահին հաջորդել է որդին՝ Չարլզ III թագավորը։

XS
SM
MD
LG