Մատչելիության հղումներ

Լարվածության ֆոնին Երևանն ու Մոսկվան շարունակում են քննարկել ՀՀ-ում ռուսական դպրոցների ավելացման հնարավորությունները


Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, երբ հայստանցի ու ռուսաստանցի պաշտոնյաները վիրավորական խոսքեր են փոխանակում, Հայաստանի կրթության ու գիտության նախարարն երեկ ընդունել է Ռուսաստանի դեսպանին։

Ժաննա Անդրեասյանը Սերգեյ Կոպիրկինիի հետ քննարկել է
միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հարցեր։ Նախարարությունը մանրամասնում է․ - «Քննարկվել է նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր»։

Մոսկվայի հետ պարբերաբար լարվող հարաբերությունները չեն խանգարում երկու երկրներին արդեն տևական ժամանակ քննարկել ռուսական դպրոցների ու դրանց ավելացման հնարավորությունների հարցը։


Ամիսներ առաջ Ռուսաստանի լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովն էր նշել, որ երկխոսում են Հայաստանի հետ 4 ռուսական դպրոցի կառուցման շուրջ։ Հայաստանի կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը չէր հերքել, որ այդ հարցը քննարվկում է և նշել էր, որ դիտարակում են հայ-չինական դպրոցի մոդելը որպես համագործակցության տարբերակ։

Վերլուծաբանները, սակայն, կասկած էին հայտնել, թե ռուսական կողմին կբավարարի հայ-չինական դպրոցի մոդելը։ Արդ դպրոցում կրթությունն իրականցվում է հայերենով, և հնարավորություն կա սովորելու չինարեն ու ծանոթանալու այդ երկրի մշակույթին։

Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը վստահ է՝ Մոսկվան շարունակում է առաջ մղել ռուսական դպրոցների հարցը։

«Այդպիսի երկրները, ինչպիսին Ռուսաստանն է, իրենց ռազմավարական կազմը թեկուզ հաստատված մարտավարական ծրագրերից այդքան հեշտ չեն հրաժարվում։ Խնդիրն այն է, որ մեր կառավարությունը շատ մակերեսային է ընկալում հայ-ռուսական հարաբերությունները, և այդ խորքային կախվածությունը, որ կա, որը բացասական երևույթ է, չի թողնում մեզ անվտանգային և զարգացման շատ հարցեր լուծել, էդ հարցերին իրենք չեն անդրադառնում ընդհանրապես», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը։

Մինչ Հայաստանում հիմա էլ պետական միջոցներով գործում են դպրոցներ, որոնք կրթությունն իրականացնում են ռուսերենով, հայկական մեծ համայնք ունեցող Ռուսաստանի մի քանի դպրոցներում կան հայերենի դասաժամեր, որոնք երեխաները կարող են սովորել ըստ ցանկության։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG