Այսօր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից 10 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, ասված է հաղորդագրությունում: