Այսօր 9 բուժառուներ ուղեկցողների հետ Արցախից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստան։
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձնել 2 բուժառուի։
Ըստ գերատեսչության՝ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 90 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։