Մատչելիության հղումներ

Հայաստանի ռազմական բժիշկները Գերմանիայում բազմազգ զորավարժության են մասնակցում


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։

Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ:

ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։
Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։
Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը, ասված է հաղորդագրությունում:

Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG