Մատչելիության հղումներ

Երրորդ օրն է՝ Իսպանիայում ռեկորդային տեղատարափ անձրևներ են


Իսպանիայում արդեն երրորդ օրն է՝ տեղատարափ անձրևներ են, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ մահացել, ևս երեքն անհետացել են։ Մի շարք շրջաններում էլեկտրամատակարարում, տրանսպորտը, այդ թվում՝ երկաթուղային, օդային հաղորդակցությունը խաթարվել են։

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մադրիդի իշխանությունները ջրհեղեղի մասին են նախազգուշացրել և հորդորել խուսափել մեքենաներ օգտագործելուց։

Կիրակի օրը Մադրիդի Կաստիլիա-Լա Մանչա և Կադիս ինքնավար համայնքը հայտարարել է վտանգի առավելագույն «կարմիր» մակարդակ։ Ափամերձ Ալկանարայում օրական 215 միլիմետր անձրև է տեղում, քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ տանը և տեղափոխվել վերին հարկեր։

Ալկանարի մոտ գտնվող Մաս դե Բարբերանս համայնքում ևս ռեկորդային տեղումներ են։

Գիտնականները պնդում են, որ կլիմայի փոփոխությունն ազդում է եղանակի վրա, գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականությունն ու ինտենսիվությունը: Բացի Իսպանիայից, 2023 թվականին ուժգին անձրևներ և ջրհեղեղներ են գրանցվել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Չիլիում, Սլովենիայում, Թուրքիայում, Աֆղանստանում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG