Մատչելիության հղումներ

Բաքուն դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Երևանի նոր առաջարկներին. փոխվարչապետ


Բաքուն դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի վերջին, Կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները՝ այլ մանրամասներ չհրապարակելով։ Սա երկու երկրների արտգործնախարարությունների միջև փոխանակվող հնարավոր պայմանագրի խմբագրումների արդեն հինգերորդ տարբերակն է։

Հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չբացահայտելով ոչ Երևանից ստացած առաջարկների բովանդակությունը, ոչ էլ դրանց վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը՝ շեշտեց․ - «Հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել՝ մեկնաբանություններն ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց մամուլի համար հայտարարություն են տարածել։ Ըստ իս, այս ամենը հստակ ցույց է տալիս, թե կողմերից ով է շահագրգռված գործընթացի հանգուցալուծմամբ, և ով է նախապատվություն տվողը վերնագրերին և քաղաքական հայտարարություններին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG