Մատչելիության հղումներ

Ալիևը հույս ունի շուտափույթ արդյունքների հասնել Երևանի հետ բանակցություններում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը քննարկել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը»։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիևը «շարունակել է մտքերի փոխանակությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ»։ Թե հատկապես որ հարցերի՝ հաղորդագրությունում չի նշվում։

«Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ վերահաստատել է ադրբեջանական կողմի վճռականությունը շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցությունների շրջանակներում քննարկված հիմնական ուղղություններով արդյունքների շուտափույթ ձեռքբերման հույս հայտնել», - տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG