Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հերքում է հայկական կողմից Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ կատարելու Բաքվի պնդումը


Պաշտպանության բանակը հերքում է Բաքվի հաղորդումը, թե ՊԲ ստորաբաժանումներն այսօր ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է, ասված է ՊԲ հայտարարությունում։

Այսօր ավելի վաղ էլ ՊԲ-ն հաղորդեց, որ ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

«Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան», - ասված էր ՊԲ հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG