Մատչելիության հղումներ

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս փոխգնդապետ Գասպարյանի ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է


Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը, փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ, հավելում են գերատեսչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG