Մատչելիության հղումներ

Ադրբեջանի 40 տոննա ալյուրն Արցախ հասցնելու բանակցություններն անարդյունք են մնում


Ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարներից մեկը
Ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարներից մեկը

Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ 40 տոննա ալյուրը Աղդամից Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցություններն ուրբաթ օրն էլ արդյունք չեն տվել։

«Մենք սպասում ենք արդեն չորրորդ օրը։ Որոշակի խնդիրների պատճառով չենք կարողացել 40 տոննա ալյուրը հասցնել Ղարաբաղի տնտեսական շրջանի ծագումով հայ բնակչներին», - հայտարարել է ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչ Ջեյհուն Միրզոևը՝ չհստակեցնելով, թե որոնք են այդ խնդիրները։

Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում Միրզոևը պնդել է՝ իրենք «համառ են, չեն լքի տարածքը և կսպասեն այնքան, որքան պետք լինի»։

Աղդամն ու Ստեփանակերտն իրար կապող Ասկերանի ճանապարհին արդեն երեք օր է 24-ժամյա հերթապահություն են իրականացնում տասնյակ արցախցիները, ովքեր փակ են պահում ճանապարհը՝ մերժելով Բաքվի առաջարկած 40 տոննա ալյուրը։

XS
SM
MD
LG