Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կրոնական ակտիվիստ է անհետացել, ընտանիքը կասկածներ ունի, որ նա ձերբակալվել է


Մուսուլմանական միասնության շարժման անդամ Աղալի Յահյաևը օգոստոսի 31-ից կապի դուրս չի գալիս, ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրան բերման են ենթարկել։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով ակտիվիստի կնոջը։

Շահանա Յահյաևան փորձել է ոստիկանությունից ճշտել ամուսնու ճակատագիրը, սակայն ապարդյուն։

«Այդ օրը մենք գնում էինք Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ հավատացյալների դատավարությանը, նկատեցինք, որ մեզ հետևում են»,- պատմել է ակտիվիստի կինը։

Ադրբեջանի իրավապահները հրաժարվել են պատասխանել նաև «Թուրան» գործակալության հարցերին։

Յահյաևը 2017 թվականին 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Նարդարանի գործով», 2021 թվականին համաներմամբ ազատ արձակվել։

XS
SM
MD
LG