Հինգշաբթի հաստատվեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ։ Բրիտանական «Չելսին», ինչպես հաղորդվում է, 10 միլիոն դոլար վարձավճարով համաձայնեց մեկ մրցաշրջանով Լուկակուի տեղափախմանը «Ռոմա»։
Հռոմի օդանավակայանում նրան դիմավորել են հազարավոր երկրպագուներ։
30-ամյա Լուկակուն խաղացել է եվրոպական ու բրիտանական մի շարք ակումբներում։ Վերջին թիմը Միլանի «Ինտերն» էր, որտեղ անցկացրած 132 խաղում նա 78 գոլ է խփել։