Մատչելիության հղումներ

Գրանտ Շափսը՝ Բրիտանիայի ՊՆ նոր նախարար


Գրանտ Շափսն այսօր նշանակվել է Բրիտանիայի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում փոխարինելով Բեն Ուոլեսին, ով նույն օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ X սոցցանցում նորանշանակ նախարարը գրել է, որ Բրիտանիան կշարունակի աջակցությունը Ուկրաինային «Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ պայքարում»։

54-ամյա Շափսը կառավարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, մինչ նոր նշանակումը նա էներգետիկ անվտանգության հարցերով նախարարն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG