Մատչելիության հղումներ

Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել


Միացյալ Թագավորության պաշտպանության արդեն նախկին նախարար Բեն Ուոլես, արխիվ
Միացյալ Թագավորության պաշտպանության արդեն նախկին նախարար Բեն Ուոլես, արխիվ

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նրա հրաժարականը։

Բեն Ուոլեսի պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Բրիտանիան ակտիվորեն աջակցել է Ուկրաինային՝ տրամադրելով նաև ժամանակակից սպառազինություններ, այդ թվում՝ Challenger 2 տանկեր, Storm Shadow թևավոր հրթիռներ, որը մինչև հիմա Արևմուտքից Ուկրաինայի ստացած ամենահեռահար զենքն է։

Ակնկալվում է, որ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարարի անունը հայտնի կդառնա այսօր։

Անցած ամիս Ուոլեսը հայտարարել էր, որ ցանկանում է աշնանը թողնել պաշտոնը և ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG