Հայտարարությունը տեղական հեռուստաընկերության եթերով հնչել է, երբ հայտնի է դարձել, որ գործող նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան վերընտրվել է երրորդ անգամ, հայտնում է Reuters-ը։
Զինվորականները հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները չեղարկվել են, բոլոր սահմանները փակ են, իսկ պետական մարմինները՝ լուծարված։
Reuters-ի թղթակիցը հայտնում է, որ Գաբոնի մայրաքաղաք Լիբրըվիլում զինվորականների ելույթից հետո կրակոցներ են լսվել։
Գաբոնի նախագահն իր վիդեոուղերձում հաստատել է, որ զինվորականների կողմից պահվում է տնային կալանքի տակ իր առանձնատան տարածքում։
Հեղաշրջման մի փորձ էլ Գաբոնում եղել է 2019 թվականի հունվարին, ռազմական խմբավորումը փորձել էր տապալել նախագահ Ալի Բոնգոյին, սակայն իշխանություններին այդ ժամանակ հաջողվել էր հեղաշրջում թույլ չտալ։
Բոնգո Օնդիմբան նախագահ է 2009 թվականից։ Նա ղեկավարել է Գաբոնը իր հոր՝ Օմարի մահից հետո, ով իշխանության ղեկին էր 1967 թվականից։