Մատչելիության հղումներ

Կարմիր Մահիկի ներկայացուցիչներն Աղդամում սպասում են խաղաղապահների պատասխանին


Ադրբեջանական Կարմիր Մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը հայտարարել է, որ Աղդամում սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»:

«Ռուսական խաղաղապահ ուժերի սպային տեղեկություն է տրվել մեր մարդասիրական նպատակի մասին։ Նա իր հերթին այդ մասին զեկուցել է իր հրամանատարին», - լրագրողներին ասել է ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչը և հավելել, թե իրենց հայտնի չէ՝ երբ կլինի արձագանք:

Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարներն Աղդամ են հասել մի քանի ժամ առաջ: APA գործակալության փոխանցմամբ` Կարմիր Մահիկի ներկայացուցիչները ճանապարհին վրաններ են տեղադրում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, այսօր ավելի վաղ մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, մասնավորապես, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG