Մատչելիության հղումներ

Բաքվից Աղդամով ԼՂ ալյուր ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»


Արցախի նախագահական նստավայր)
Արցախի նախագահական նստավայր)

Եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, «Արցախպրեսի» խնդրանքով, արձագանքելով Բաքվի այսօրվա հայտարարությանն, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Բաքուն այսօր հաղորդեց, որ երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով:

Ընդգծելով, որ տվյալ հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, Ավանեսյանը նկատել է՝ հետևաբար, այդ քայլը ուղղված է խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, ասել է Ավանեսյանը՝ շեշտելով՝ ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախևառաջ այդ հարցի շուրջ։

«Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է խոսնակը։

Բաքուն մշտապես պնդում է, թե Լաչինի ճանապարհը երկկողմանի բաց է հայերին հումանիտար օգնության համար՝ ևս մեկ երթուղի էլ Աղդամով առաջարկելով։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ պնդում է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը չվերականգնելու ու փոխարենը Աղդամով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկի նպատակը նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերանայելու փորձ է։ Ըստ Արցախի՝ Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող այս մոտեցումը խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, հակասում միջազգային հումանիտար իրավունքին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG