Մատչելիության հղումներ

Ճապոնիան վթարված «Ֆուկուսիմայի» մաքրված ռադիոակտիվ ջուրն օվկիանոս բաց թողնելու գործընթաց է սկսել


Այսօր Ճապոնիան սկսել է վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի ավելի քան միլիոն տոննա մաքրված ռադիոակտիվ ջուրը Խաղաղ օվկիանոս բաց թողնելու գործընթացը։

Սա մինչև 2024 թվականը նախատեսված 4 բացթողումներից առաջինն է։ Ամբողջ գործընթացն առնվազն 30 տարի կպահանջի։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հավաստիացնում է, որ վտանգ չկա, բայց հարևան երկրներն ու տեղի բնակիչները դժգոհ են։

Չինաստանը հայտարարել է Ճապոնիայից ծովամթերքի ներմուծումը արգելելու մասին։

«Ֆուկուսիմա» ատոմակայանը վթարվել էր 2011 թվականի ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով։ Այն մոտ18 հազար մարդու կյանք խլեց։

XS
SM
MD
LG