Մատչելիության հղումներ

Ճապոնիան հայտարարում է, որ ատոմակայանում տեղի ունեցած պայթյունից ռեակտորը չի վնասվել


ԱԷԿ–ի լուսանկարը պայթյունից հետո. երեւում է, որ ատոմակայանի բլոկերից մեկի արտաքին պատը վնասված է
ԱԷԿ–ի լուսանկարը պայթյունից հետո. երեւում է, որ ատոմակայանի բլոկերից մեկի արտաքին պատը վնասված է
Ճապոնիայի իշխանություններն ասում են, որ այսօր տեղի ունցեած պայթյունը` երկրաշարժից վնասված ատոմակայանում, չի վնասել ռեակտորը:

Կառավարության խոսնակ Յուկիո Էդանոն նաեւ հայտարարել է, որ պայթյունից հետո «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ-ի մոտակայքում ռադիացիայի մակարդակը չի աճել, չնայած ավելի վաղ լրատվամիջոցները այդ մասին հաղորդագրություններ էին տարածել:

Այդուհանդերձ, իշխանությունները հրահանգել են ատոմակայանի մոտակա բնակելի տարածքներից` 10 կիլոմետր շառավղով, տարհանել բոլոր մարդկանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG