Մատչելիության հղումներ

Լրացավ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարին


Ճապոնիա - Կրկնակի աղետից տուժած բնակավայրերից մեկի փողոցներում, 13-ը մարտի, 2011թ.
Ճապոնիա - Կրկնակի աղետից տուժած բնակավայրերից մեկի փողոցներում, 13-ը մարտի, 2011թ.
Երկու տարի առաջ այս օրը Ճապոնիայի հյուսիսում ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որին հաջորդեց հուժկու ցունամին։

Վերջնական տվյալների համաձայն` կրկնակի աղետի զոհ է դարձել 15 հազար 881 մարդ, մինչ այժմ անհետ կորած է համարվում 2 հազար 668 մարդ:

Աղետի հետեւանքով վթար տեղի ունեցավ «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում:

Անցած երկու տարվա ընթացքում հիմնական խնդիր է մնում ենթակառուցվածքների վերականգնումն ու արտագաղթը: 72 հազար մարդ լքել է աղետի գոտին: Բնակչության մի մասի մոտ առկա են հոգեբանական խնդիրներ:

Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ Տոկիոյում բողոքի ակցի են անցկացրել՝ դեմ արտահայտվելով իշխանության միջուկային էներգիայի ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG