Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում, այն զգացվել է նաև Արցախում և Սյունիքի մարզում, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 4.6 մագնիտուդով, օջախի 10 կիլոմետր խորությամբ երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 1:23՝ հյուսիսային լայնության 38.93 աստիճան և արևելյան երկայնության 49.11 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ:
Երկրաշարժը Լեռնային Ղարաբաղում զգացվել է 3 բալլ, Սյունիքի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հնարավոր ավերածությունների, տուժածների մասին չեն հաղորդում: