Մատչելիության հղումներ

Ամերիկյան The Killers խումբը Վրաստանում սկանդալի կենտրոնում է հայտնվել ռուս թմբկահարին բեմ հրավիրելու պատճառով


Ամերիկյան The Killers խումբը Վրաստանում սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ համերգի ժամանակ բեմ է հրավիրվել խմբի երկրպագու թմբկահարը, ով պարզվել է՝ ազգությամբ ռուս է։

Չնայած հանդիսատեսի բղավոցներին, սուլոցներին և ռուս թմբկահարին հեռացնելու պահանջներին՝ խումբը շարունակել է նվագել իր երգացանկի գործերից մեկը։ Հանդիսատեսին նվագակցելու հրավիրելը The Killers-ի ավանդույթներից է։

Black Sea Arena-ում տեղի ունեցած համերգի հաջորդ օրը ամերիկյան խումբը, այդուհանդերձ, ներողություն է հայցել վրացի հանդիսատեսից տեղի ունեցածի համար։

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները լարված են 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի պատճառով։ Չնայած երկու երկրների միջև դիվանագիտական կապերի բացակայությանը, Թբիլիսին ու Մոսկվան հաջողությամբ համագործակցում են մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական։ Ռուս - ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանը լքած քաղաքացիների զգալի մասը տեղափոխվել է այդ թվում հարևան Վրաստան:

XS
SM
MD
LG