Մատչելիության հղումներ

Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 99-ի


Անտառային հրդեհները Հավայան Մաուի կղզում, 14-ը փետրվարի, 2023թ.
Անտառային հրդեհները Հավայան Մաուի կղզում, 14-ը փետրվարի, 2023թ.

Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել է 99-ի:

Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ այդ թիվը հեռու է վերջնական լինելուց: Հարյուրավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում։ Փրկարարների փոխանցմամբ՝ առայժմ հաջողվել է ուսումնասիրել այրված տարածքի 3 տոկոսը միայն։

Հավայան կղզիների նահանգապետը հայտնել է, որ պատմական Լահայնա քաղաքում ավերվել է ավելի քան 2700 շենք։

Հրդեհների պատճառներն այս պահին դեռևս անհայտ են, հետաքննություն է ընթանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG