Մատչելիության հղումներ

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի


ԱՄՆ Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են համարվում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհի մասին։

Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը անտառային հրդեհներն անվանել է «հավանաբար նահանգի պատմության ամենամեծ բնական աղետը»:

Միևնույն ժամանակ, Մաուիի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ կղզու արևմուտքում գտնվող քաղաքում բռնկված նոր հրդեհը ստիպել է իշխանություններին տարհանել բնակչությանը, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG