Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել Լատվիայի վարչապետը


Հրաժարական է տվել Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը։

«Զարգացման համար պետությանն անհրաժեշտ է ուժեղ և դինամիկ կառավարություն, որը կարող է բարդ որոշումներ կայացնել»,- հայտարարել է Լատվիայի հեռացող առաջնորդը։

Վարչապետի պաշտոնում նոր թեկնածուի մասին որոշումը իշխող ուժը կկայացնի օգոստոսի 16-ին։ Կարինսը Լատվիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարին։ Նա երկրում այլ ազգերի ներկայացուցիչների ձուլման կողմնակից է. մասնավորապես, նրա պաշտոնավարման օրոք Լատվիայում ազգային փոքրամասնությունների ուսուցումը դպրոցներում դարձավ լատվիերեն։

2021 թվականից ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը՝ մասնավորապես մեղադրելով Կարինսին «COVID-19 համաճարակի պատճառով ծագած ճգնաժամի» հաղթահարումը տապալելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG