Մատչելիության հղումներ

Էրդողանը պաշտոնանկ է արել 81 նահանգապետերից 57-ին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին պաշտոնանկ է արել երկրի 81 նահանգներից 57-ի ղեկավարներին։

Թուրքական կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակված նախագահական հրամանագրի համաձայն, նահանգապետերի մի զգալի մասը նոր պաշտոններ է ստացել երկրի այլ շրջաններում։

Այսպես՝ Ադանայի նահանգապետը նշանակվել է Իզմիրի շրջանի ղեկավար, Մալաթիայինը՝ Անթալիայի, Թեքիրդաղինը՝ Տրապիզոնի։

Էրդողանի հրամանագրով՝ պաշտոնանկ են արվել նաև Հայաստանին սահմանակից շրջանների՝ Կարսի և Իգդիրի նահանգապետերը։

XS
SM
MD
LG