Թուրքիայի կառավարության 3,5 ժամ տևած նիստից հետո Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել կառավարության և հանրության ներկայացուցիչների առաջ։ Նրա խոսքերով՝ կառավարության ջանքերով երկրի համար նոր հնարավորություններ են բացվել։
«100 տարի անց Թուրքիայի համար հնարավորություն է բացվել բարձրանալ համաշխարհային համակարգի բարձրագույն լիգա»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Օսմանյան կայսրության փլուզումից հետո ժամանակակից Թուրքիայի հիմնադրումը համարվում է 1923 թվականը։