Մատչելիության հղումներ

Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը որոշված չէ, այն կարող է տեղի ունենալ օգոստոսին


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ օգոստոսին, սակայն հստակ ժամկետը որոշված չէ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ: Այս պահին ԱԳՆ-ի և հետախուզության ղեկավարներն աշխատում են այդ հարցի շուրջ: Հուսով եմ, որ նրանց աշխատանքի արդյունքում այցը կկայանա օգոստոսին»,- ասել է Էրդողանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե երբ է Կրեմլի ղեկավարն այցելելու Թուրքիա։

XS
SM
MD
LG