Մատչելիության հղումներ

Պուտինն աջակցության համար շնորհակալ է Պետական դումային


Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ:
Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին և շնորհակալություն է հայտնել կարևոր հարցերում, այդ թվում` «հատուկ ռազմական օպերացիայի» վերաբերյալ օրենսդիրների աջակցության համար:

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել առանցքային հարցերում, և առաջին հերթին, իհարկե, արտաքին քաղաքականության ասպարեզում աջակցության համար»,- ասել է Պուտինը՝ Պետական դումայի գարնանային նստաշրջանի ավարտի կապակցությամբ հանդիպելով խոսնակին:

«Այստեղ ես տեսնում եմ, որ, ըստ էության, բոլոր քաղաքական կուսակցությունների միջև կա կոնսենսուս, չնայած այն հանգամանքին, որ շատ գործընկերներ տարբեր մոտեցումներ ունեն սոցիալական, տնտեսական և նույնիսկ որոշ ներքաղաքական խնդիրների լուծման հարցում, դա բնական է։ Բայց առանցքային, ճակատագրական, ռուսական պետության բուն գոյության հետ կապված, ես միշտ զգում եմ պատգամավորների աջակցությունը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

XS
SM
MD
LG