Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրից


Ռուսաստանի Պետդուման այսօր քվեարկեց Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու օգտին։

Որոշումն ընդունվել է միաձայն՝ կողմ 405 պատգամավոր, ոչ մի դեմ կամ ձեռնպահ։

Օրինագիծը մեկ շաբաթ առաջ ներկայացրել էր երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը 2007 թվականից սառեցրել էր իր մասնակցությունը պայմանագրին, բայց դուռը բաց էր թողել սովորական սպառազինությունների վրա եվրոպական ռեժիմի վերահսկողությունը վերականգնելու համար։ Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները բավականին ժամանակ ունեին ողջամտություն ցուցաբերելու համար, սակայն նրանք գերադասեցին Ռուսաստանի հետ առճակատումը մեծացնելու ճանապարհը։

«Այս պայմաններում պայմանագիրը վերջնականապես դարձել է անցյալի մասունք։ Մեր հակառակորդները չպետք է իլյուզիաներ ունենան, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ», - ասել է Ռյաբկովը։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ասել է, որ պայմանագրից դուրս գալու շարժառիթը հավաքական Արևմուտքի ուժերին հակահարված տալն է։

Սառը պատերազմի վերջին տարիներին ստորագրված այս պայմանագիրը կոչված է վերահսկելու սովորական սպառազինությունները։ Ռուսաստանը արդեն ավելի քան 15 տարի սառեցրել էր իր մասնակցությունը և չէր հետևում պայմանագրի պահանջներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG