Մատչելիության հղումներ

Իտալիայում ծովի հատակին սափորներով լի 2 հազար տարվա հնության բեռնատար նավ է հայտնաբերվել


Իտալիա, Չիվիտավեկիա, արխիվ
Իտալիա, Չիվիտավեկիա, արխիվ

Հռոմի մերձակայքում, Միջերկրականի ափի մոտ հայտնաբերվել է երկու հազար տարվա հնություն ունեցող հին հռոմեական բեռնատար նավի բեկորներ։

Նավը հայտնաբերվել է Հռոմից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիվիտավեկիա փոքր նավահանգստի մոտ, ծովի ավազոտ հատակին, մոտավորապես 160 մետր խորության վրա։ 20 մետր երկարություն ունեցող նավում հարյուրավոր սափորներ կան, որոնց մեծ մասը շուրջ երկու հազար տարի մնացել են անվնաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG