Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարները


Չինաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Հաքան Ֆիդանը, Անկարա, 26 հուլիսի, 2023թ.
Չինաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Հաքան Ֆիդանը, Անկարա, 26 հուլիսի, 2023թ.

Այսօր Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Չինաստանի նորանշանակ արտգործնախարար Վան Իին:

Չինացի բարձրաստիճան դիվանագետին ավելի ուշ ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Չինաստանի ղեկավարությունը երեկ է վետերան դիվանագետի Վան Իին նշանակել արտաքին գերատեսչության ղեկավար: Նա փոխարինել է Ցին Գանին:

Վան Ին 2013 թվականից զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը: 2023-ի հունվարի 1-ին նա նշանակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարցերով բաժնի ղեկավար, իսկ Ցին Գանը 2022-ի դեկտեմբերին նշանակվել է նախարար:

Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնն աստիճանակարգով նախարարի պաշտոնից բարձր է:

Ցին Գանն ընդամենը կես տարի է աշխատել և անցած 1,5 ամսվա ընթացքում հանրային կյանքում ընդհանրապես չի երևացել: Նրա պաշտոնանկման վերաբերյալ հստակ պարզաբանումներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG