Մատչելիության հղումներ

Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը պաշտոնանկ է արվել


Պաշտոնանկ է արվել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Վան Յինը, որը նախկինում արդեն ղեկավարել էր չինական դիվանագիտական գերատեսչությունը։

Այս փոխատեղումների պատճառների մասին պաշտոնական Պեկինը մանրամասներ չի հայտնում։

Պաշտոնանկությունը տեղի է ունեցել Գանգի՝ գրեթե մեկ ամիս տևած բացակայության ֆոնին։ Bloomberg գործակալությունը նկատել է, որ Չինաստանի արդեն նախկին արտգործնախարարը վերջին անգամ հանրությանն էր ներկայացել հունիսի 25-ին, երբ հանդիպումներ էր անցկացնում Վիետնամի, Ռուսաստանի և Շրի Լանկայի պաշտոնակիցների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG