Մատչելիության հղումներ

Հունաստանում հրշեջ ինքնաթիռ է կործանվել, օդաչուները մահացել են


Կործանված ինքնաթիռի բեկորները
Կործանված ինքնաթիռի բեկորները

Երեկ հունական Էվբեա կղզում անտառային հրդեհների մարման ժամանակ կործանված հրշեջ ինքնաթիռի օդաչուները մահացել են, հայտնում է Հունաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը այս կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել։

Երեկ հաղորդվեց, որ Եվրամիությունը հրշեջ ինքնաթիռներ, մասնագիտացված մեքենաներ և հրշեջներ կուղարկի Հունաստան: Հույն հրշեջներին արդեն օգնության են հասել Ռումինիայի, Բուլղարիայի և Մալթայի թիմերը։

Հունաստանում հրդեհները սկսվել են բարձր ջերմաստիճանի ֆոնին՝ երկրի կենտրոնական հատվածում այն հասնում է 44 աստիճան Ցելսիուսի։ Հունաստանի օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է, որ վաղը շոգի նոր ալիք կարող է հարվածել երկրին, որը կարող է հանգեցնել նոր հրդեհների առաջացման։

Անտառային հրդեհները շարունակվում են, մասնավորապես, Հռոդոս, Կորֆու և Էվբեա կղզիներում։ Հռոդոս կղզում իշխանությունները ևս մեկ տարհանման հրաման են տվել՝ այս անգամ Հռոդոսի հարավ-արևելքում գտնվող Վաթի լեռնային գյուղի բնակիչներին։

Հազարավոր զբոսաշրջիկներ արդեն տարհանվել են կղզուց՝ գրեթե մեկ շաբաթ կղզու որոշ հատվածներում մոլեգնող հրդեհների պատճառով։

Հունաստանի իշխանությունները նաև կոչ են անում տարհանել Հունաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին Կորֆու կղզու Իմերոլիա հյուսիսարևելյան ափամերձ շրջանից:

Հյուսիսային Կորֆուի փոխքաղաքապետը կղզում բռնկված հրդեհն անվանել է «դարի հրդեհ»։

Հունաստանի իշխանությունները նաև նախազգուշացում են տարածել Կրետե կղզում անտառային հրդեհների բռնկման հնարավորության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG