Մատչելիության հղումներ

5 տարվա դադարից հետո ԱՄՆ-ն վերականգնել է անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին


5 տարի տևած դադարից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես վերականգնել է ՅՈՒՆԵՍԿՕ (UNESCO)-ին իր անդամակցությունը։

ՄԱԿ-ի՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով կենտրոնակայանում, որը տեղակայված է Փարիզում, այսօր տեղի է ունեցել ամերիկյան դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Նահանգներից այդ միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը:

Վաշինգտոնը միջազգային կառույցը լքելու մտադրության մասին հայտարարել է 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ ԱՄՆ-ի իշխանություններն այդ քայլը պատճառաբանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար բարեփոխման անհրաժեշտությամբ, ինչպես նաև կազմակերպության որդեգրած «հակաիսրայելական կողմնակալությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG