Մատչելիության հղումներ

Իսրայելի խորհրդարանը հաստատեց դատական աղմկահարույց բարեփոխումների մի մասը


Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատեց դատական աղմկահարույց բարեփոխումների մի մասը, որը երկրում աննախադեպ բողոքի ալիք էր հարուցել։ Քվեարկությունն անցել է ընդդիմության 56 պատգամավորների բոյկոտի պայմաններում։

Բենիամին Նեթանյահուի գլխավորած կաբինետի առաջարկած վիճահարույց փոփոխություններին կողմ է արտահայտվել 120-տեղանոց Քնեսեթի 64 պատգամավոր՝ իշխող կոալիցիայից։ Քվեարկությունից առաջ Իսրայելի խորհրդարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ են տեղադրվել։

Իսրայելի պատմության մեջ ամենատևական բողոքի ցույցի տասնյակ հազարավոր մասնակիցներ ամիսներ շարունակ պահանջում են չեղարկել դատաիրավական փոփոխությունները, որով սահմանափակվում են Գերագույն դատարանի լիազորությունները։ Դատական այս ատյանը համարվում է օրենսդիր և գործադիր մարմինների զսպող օղակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG