Մատչելիության հղումներ

Հայկական կողմը համաձայնել է Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին


Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով հանդիպման առաջարկին, «Ազատությանը» փոխանցել են Հայաստանի ԱԳՆ-ից։

Կառույցից նշել են, որ այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ:

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը։

Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ասել, թե հնարավորություն կա Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Կոնկրետ ժամկետ, սակայն, չէր նշել։

Վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում հանդիպել են երկու ամիս առաջ։

XS
SM
MD
LG