Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ ևս 23 ընտանիք է հաստատվել Լաչին քաղաքում


Ադրբեջանական զինված ուժերը Լաչինում, 26-ը օգոստոսի, 2022թ․
Ադրբեջանական զինված ուժերը Լաչինում, 26-ը օգոստոսի, 2022թ․

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն ևս 23 ընտանիք՝ 85 մարդ է բնակություն հաստատել Լաչին քաղաքում։

Այսպիսով՝ շուրջ մեկ տարվա ընթացքում Լաչինում բնակություն է հաստատել ընդհանուր առմամբ 93 ընտանիք՝ շուրջ 350 մարդ։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ բնակեցնել նաև Սուսը և Աղավնոն։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ անցյալ տարվա օգոստոսին։

XS
SM
MD
LG