Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Պատրաստ եմ հանդիպել Բաշար Ասադի հետ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ պատրաստ է հանդիպել իր սիրիացի պաշտոնակից Բաշար Ասադի հետ։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ՝ պաշտոնական Դամասկոսին, սակայն, կոչ անելով զերծ մնալ նախապայմաններ առաջ քաշելուց։

«Ցավոք սրտի, Ասադը ցանկանում է, որ Թուրքիան հեռանա Հյուսիսային Սիրիայից։ Դա անհնարին է, քանի որ մենք այնտեղ ահաբեկչության դեմ ենք պայքարում։ Մենք պայքարում ենք մեր սահմանների հարևանությամբ գտնվող ահաբեկիչների դեմ։ Ինչպե՞ս կարող ենք լքել մեզ սահմանակից այդ տարածքները», - հայտարարել է Էրդողանը։

Դրա հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները քառակողմ ձևաչափով՝ նաև Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG