Մատչելիության հղումներ

Միցոտակիս․ «Հունաստանը դատապարտված չէ Թուրքիայի հետ հավերժական լարվածության»


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

«Հունաստանը դատապարտված չէ Թուրքիայի հետ հավերժական լարվածության», - այսօր հայտարարել է այդ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հունական կառավարության ղեկավարի խոսքով՝ «չնայած էական տարաձայնություններին, մենք կարող ենք Թուրքիայի հետ ընդհանուր հայտարարի գալ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում սահմանների հստակեցման շուրջ»։

Միցոտակիսը հայտնել է, որ վաղը Վիլնյուսում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ՝ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը քննարկելու նպատակով։

«Կարծում եմ, որ մենք երկուսս էլ, ժողովրդի կողմից ուժեղ մանդատ ստանալուց հետո, կարող ենք առաջին քայլն անել Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների նոր մեկնարկի ուղղությամբ», - ընդգծել է հունական կառավարության ղեկավարը։

XS
SM
MD
LG