Ռուսաստանյան Սամարայի մարզում, «Պրոմսինտեզ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Չապաևսկ քաղաքում գործող այդ ձեռնարկությունն զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ։ Գործակալության տվյալներով՝ ևս երկու մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խողովակաշարի ապամոնտաժման պահին։
«Պրոմսինտեզ» -ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ գործարանը համարվում է Ռուսաստանում և ԱՊՀ-ում արդյունաբերական պայթուցիկ նյութերի հիմնական արտադրողներից մեկը: Այն հիմնադրվել է 1997 թվականին և դարձել Սամարայի Սերգիևսկի պայթուցիկ նյութերի գործարանի իրավահաջորդը, որը հիմնադրվել է դեռևս 1911 թվականին Ռուսական կայսրությունում։