Մատչելիության հղումներ

Պուտինը նշել է, որ իր օրը սկսվում և ավարտվում է «հատուկ ռազմական գործողությանն» առնչվող հարցերով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջնահերթությունը տալիս է այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության ընթացքին» և աշխատանքային օրն սկսում և ավարտում է դրա հետ կապված հարցերով։

Պուտինը նշել է, որ ինքը կոնֆերանսներ, հանդիպումներ, հեռախոսազրույցներ է անցկացնում, քննարկում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքին և նրանց կողմից արտադրված զենքի օգտագործմանը վերաբերող հարցեր։

«Մենք միշտ խոսում ենք ֆինանսական աջակցության մասին, միշտ, որպեսզի զենքի և տեխնիկայի արտադրությունն ընթանա ճիշտ տեմպերով և ծավալով, ճիշտ որակով»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ պաշտպանունակության բարձրացման ոլորտում ջանքերը չպետք է վնասեն տնտեսությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG