ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Ըստ Պաշտպանության նախարարության՝ Ասրյանին Գերմանիա է հրավիրել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսը՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։
Ասրյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի, Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ: Նախատեսված են այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։