Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Ղազախստանի մայրաքաղաքում այսօր ասել է, որ Սիրիայի բանակցությունների հարցով հարթակը փակելու Աստանայի որոշումը բոլոր կողմերի համար անսպասելի էր:
Այսօր Աստանայում տեղի է ունեցել Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետների 20-րդ հանդիպումը, որից հետո տեղեկություն է ստացվել այն մասին, որ դա այդ ձևաչափով վերջին միջոցառումն էր:
«Անկեղծ ասեմ՝ մեզ համար դա բավականին անսպասելի էր, դա Ղազախստանի արտաքին գործերի նախարարության որոշումն է: Նրանք համարում են, որ Աստանայի հարթակն արդեն իր դերը կատարել է, և մենք մեկ ուրիշ հարթակ կգտնենք այս հանդիպումների համար», - ասել է Լավրենտևը: